Այսօր երեկոյան միջադեպ է եղել իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ ՀՅԴ երիտասարդական միության անդամների միջեւ:

Պատգամավորն իրեն շատ ագրեսիվ է պահել եւ գոռգոռալով է խոսել երիտասարդների հետ, որոնք նրան մեղադրում էին պատերազմում պարտվելու եւ Արցախի 75 տոկոսը կորցնելու մեջ:

«Ո՞վ ա ծախել, ուրեմն հեսա կասեմ ով ա ծախել, դուք մյուս անգամ ինձ նման բան չասեք, ես հայրենիքի համար էնքան բան ունեմ արած, որ դուք 2 կյանք էլ ապրեք, կարող է չկարողանաք, եղա՞վ»,-ասաց նա:

Երիտասարդի հարցին, թե ինչի իշխանությունը չհամաձայնեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի, պատգամավորը պատասխանեց, որ քրեական գործեր են հարուցվել, նախաքննությունը կավարտվի, նոր կստեղծվի քննիչ հանձնաժողով:

Մանրամասները` տեսանյութում: