Իրենց Anonymous կոչող միջազգային հաքերների խումբը հայտարարել է, թե իրենք այս գիշեր սկսելու են Թուրքիայի դեմ իրականցվող հարձակումը, որը կապված է առաջիկայում Թուրքիայում ուժի մեջ մտնող ինտերնետ գրաքննության հետ։

Anonymous-ի հայտարարության մեջ նշվել է, թե իրենք Թուրքիայում պետական մարմինների կայքերի դեմ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել ինտերնետ գրաքննությունը։ Հայտարարության մեջ ասվել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո  առաջին հարձակումը տեղի կունենա հունիսի 14-ի երեկոյան։ 

Anonymous-ը ուշադրության  է դարձրել այն հանգամանքը, որ իրենք չեն առաջնորդվում քաղաքական, էթնիկ կամ այլ հայացքներով եւ միշտ էլ այդպիսին են մնալու։

Նշենք, որ Anonymous-ը օրեր առաջ կիբեր հարձակման էր ենթարկել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի դեմ, որը ժամեր շարունակ կաթվածահար վօճակում էր հայտնվել։

Այս դեպքից հետո Թուրքիայում Anonymous-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվեցին 32 հոգի, որոնց մեջ էին 9 անչափահասներ։