Մոսկվան կարող է վերանայել գազի գները շուկայական գների փոփոխության պատճառով, սակայն դա չի նշանակում, որ մենք ավարտում ենք պայմանագիրը (Հայաստանի հետ` խմբ.): Այս մասին մարտի 5-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի առաջատար հետազոտող, տնտեսագիտության դոկտոր Ազա Միհրանյանը:

Նրա խոսքով` շատ բան կախված կլինի արագությունից, որով տեղի կունենա գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը ԵԱՏՄ շրջանակներում:

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի առավել ամենակարեւոր ներդրումային ոլորտների եւ արդյունաբերության մասին, ապա դա, իհարկե, էներգետիկ ոլորտն է: Այդ հարցերը կառաջանան արդեն այս տարի, եւ առավել սուր` հաջորդ տարի` Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի մեկնարկի համատեքստում, որն ընդգրկում է ատոմակայանի շահագործման կարգավորման խնդիրները: Առանց այս հարցի վերջնական լուծման ներդրումներն այս ոլորտում կամ կսառեցվեն, կամ կգնան կրճատված ձեւաչափով:

Երկրորդ հարցը ռազմական բախման արդյունքներից հետո փոքր հիդրոէլեկտրակայանների եւ էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների մի մասի խնդիրների լուծումն է, որոնք պետք է հաշվի առնել: Այստեղ անհրաժեշտ կլինի դիտարկել ջերմային արտադրություն սկսելու հնարավորությունները: Այստեց հարց է առաջացնում գազի պայմանագրի մասին»,- հավելեց փորձագետը: