Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական մեքենաների անվտանգությունն ապահովելու առաջադրանքներ իրականացնելիս դիտակետերում գտնվող ռուս զինծառայողները ծաղիկներ են նվիրել Լեռնային Ղարաբաղի բնակչուհիներին՝ նրանց շնորհավորելով գալիք մարտի 8-ի առթիվ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների մշտական ​​բնակության վայրեր վերադարձի անվտանգությունը, քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, Լաչինի միջանցքով սննդամթերքի եւ տարբեր ապրանքների տեղափոխումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: