Ավելի քան 20 000 ամերիկյան կազմակերպություն հայտնվել է կոտրվելու սպառնալիքի տակ Microsoft Corp-ի ծրագրային ապահովման խոցելիության պատճառով: Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, հաղորդում է Reuters-ը:
Կոտրվելու սպառնալիքի տակ են հայտնվել Ասիայում եւ Եվրոպայում տասնյակ հազարավոր կազմակերպություններ:
Microsoft ընկերությունը հրաժարվել է նշել խնդրի մասշտաբները: Ընդ որում, ընկերությունը նշել է, որ աշխատում է անվտանգության հարցով պետական հաստատությունների եւ ընկերությունների հետ, որպեսզի օգնություն տրամադրի հաճախորդներին:
Ընկերությունում հավելել են, որ հարձակումից տուժած հաճախորդները պետք է դիմեն աջակցության ծառայություն հավելյալ օգնություն ստանալու համար:
Հարձակման մեջ մեղադրվում են Չինաստանի կառավարության կողմից աջակցվող անձինք: Չինաստանի կառավարության ներկայացուցիչը հերքել է մեղադրանքներն այն մասին, որ հաքերային հարձակումների հետեւում կանգնած է Պեկինը:





























