Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ ինքը «թերահավատորեն է մոտենում» Զատկին ճանապարհորդնությունների հեռանկարին, սակայն հույս ունի փոխել կորոնավիրուսի հետ կապված վիճակը մայիսին, հաղորդում է Associated Press-ը:
Այս շաբաթ Մերկելը եւ Գերմանիայի դաշնային հողերի ղեկավարները պայմանավորվել են մինչեւ մարտի 28-ը երկարաձգել կորոնավիրուսային սահմանափակումները՝ ներդրնելով ճանապարհային քարտեզ համեմատաբար քիչ թվով վարակումներ գրանցած տարածաշրջաններում որոշ կանոնների թուլացման հարցով:
Բրաունն ասել է, որ Գերմանիան կարող է վերադառնալ լիարժեք նորմալ կյանքի ամռանը, եթե պատվաստանյութ արտադրողները կատարեն մատակարարումների հարցով իրենց պարտականությունները, եւ եթե վիրուսի նոր մուտացիա տեղի չունենա:





























