Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանը հունիսի 14-ին դատավճիռ է կայացրել Բորովիկով-Վոեվոդինի հանցախմբի գործով, որի անդամները մեղադրվում էին մի շարք սպանությունների եւ ազգային հողի վրա կատարված հարձակումների մեջ:

Ավազակախմբի առաջնորդ Ալեքսեյ Վոեվոդինն ու նրա հանցակից Արտյոմ Պրոխորենկոն դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Դմիտրի Բորովիկովն ու Ալեքսեյ Վոեվոդինը 2003թ. սեպտեմբերին ծայրահեղական հանցագործություններ կատարելու համար խումբ էին ստեղծել, որին անդամակցել էին 16-ից 22 տարեկան երիտասարդներ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նրանց հարձակումներին զոհ էին գնացել մի քանի մարդ, այդ թվում Հայաստանի մեկ քաղաքացի: Նրանք 2004թ. հուլիսի 19-ին սպանել էին նաեւ գիտնական ազգագրագետ Նիկոլայ Գիրենկոյին, ով որպես փորձագետ հանդես էր գալիս այս գործերով: