Սպիտակ տունն ուսումնասիրում է համակարգող կիբերխումբ ստեղծելու հնարավորությունը Microsoft-ի սերվերների վրա հարձակման վտանգն ու մասշտաբը գնահատելու համար, գրում է The Washington Post-ը:

Թերթի տվյալներով՝ այդ հարցի շուրջ մի քանի դաշնային կառույցների ներկայացուցիչների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ: Պենտագոնում, Ազգային անվտանգության գործակալությունում եւ ներքին գործերի նախարարությունում մտահոգություն են հայտնել սպառնալիքը զսպելու գործում խնդիրների կապակցությամբ:

Ավելի վաղ Microsoft-ը հայտնել էր հաղորդագրությունների փոխանակման իր ծառայությունում զրոյական օրվա չորս կրիտիկական խոցելիություն հայտնաբերելու մասին: Ընկերության տեղեկատվությամբ՝ անվտանգության ոլորտում հայտնաբերված խնդիրներով արդեն օգտվել է Չինաստանից հաքերների պրոֆեսիոնալ խմբավորումը՝ Hafnium-ը, որը հարձակում է գործել մի շարք ամերիկյան վարչությունների, կազմակերպությունների, բուհերի, կառավարական կապալառուների ՀԿ-ների եւ վերլուծական կենտրոնների վրա գաղտնի տվյալներ գողանալու նպատակով, գրում է Gazeta-ն: