Երեւանում մեկնարկել է երեխաների իրավունքների պաշտպանության եռօրյա միջազգային խորհրդաժողովը, որ կազմակերպվել է Հայաստանի Ազգային Ժողովի, UNICEF մանկական հիմնադրամի, Միջխորհրդարանական միության կողմից:

Իր ելույթում UNICEF-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, մասնավորապես, նկատել է, որ երեխաների իրավունքների ամենահաճախ խախտումը ընտանեկան բռնությունն է դաստիարակչական նպատակներով, եւ պետք է միջոցներ ձեռնարկվեն` դա բացառելու նպատակով:

Նա ուշադրություն է հրավիրել եւս երկու արդիական խնդիրների վրա` երեխաների կրթություն ստանալու իրավունքի պաշտպանությունը եւ մանկական մահացության նվազումը: Լեյլի Մոշիրին անթույլատրելի է համարել մանկահասակ երեխաներին մանկատներ տալը, քանի որ դա կյանք սկսելու լավ մեկնարկ չէ: Նա նշել է, որ UNICEF-ը մակնատներում դաստիարակվող երեխաներին ընտանիքներում տեղավորելու ծրագիր է իրականացնում: Այդ համատեքստում նա շեշտը դրել է օրենսդրական բաեփոխումների վրա: