Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է, թե ներկա դրությամբ Հայաստանի քանի՞ քաղաքացի է գտնվում Եմենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ մի քանի ժամ առաջ ռուսական ԱԻՆ օդանավը Եմենից ժամանել է Մոսկվա, որում Յեմենից տարհանված Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների  քաղաքացիներ են:

Երկուշաբթի Ռուսաստանի ԱԻՆ երկու օդանավները Եմենից տարհանել են Ռուսաստանի եւ այլ երկրների 175 քաղաքացիների, որոնց մեջ 59 երեխա կա:

Հակակառավարական ցույցերը Եմենում շարունակվում են փետրվարի սկզբից: Վերջին շաբաթների ընթացքում երկրում բախումներ են ընթանում կառավարական ուժերի եւ ցուցարարների միջեւ: 

Սանեում հունիսի 3-ին տեղի ունեցած կրակոցի հետեւանքով վիրավորվել է Եմենի նախագահը: Սկզբում հաղորդվում էր, որ երկրի նախագահը «ծոծրակին թեթեւ վնասվածք է ստացել», սակայն ավելի ուշ հաղորդվեց, որ նախագահի սիրտ է մխրճվել 7,6 սմ տրամագծով բեկոր: Բացի այդ, նախագահ Սալեհը դեմքի` երկրորդ աստիճանի վնասվածք է ստացել: