Բելառուսի քաղաքացիներ տեղափոխող ավտոբուսը հունիսի 14-ին վթարի է ենթարկվել թուրքական Մուգլա հանգստավայրում, ինչի հետեւանքով 14 զբոսաշրջիկ եւ ուղեկցորդը վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել առավոտյան, երբ ավտոբուսը Բոդրումից օդանավակայան էր տեղափոխում զբոսաշրջիկների:
Ոստիկանության նախնական վարկածով, վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի կողմից արագությունը գերազանցելու հետեւանքով, ինչի պատճառով վերջինս չի կարողացել կառավարել մեքենան եւ այն շրջվել է: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:




























