Իսրայելի իշխանությունները պաշտոնապես հաստատում են, որ Եգիպտոսում ձերբակալված` լրտեսության մեջ կասկածվող իսրայելցին երբեւէ չի համագործակցել հատուկ ծառայությունների հետ: 27-ամյա Իլոն Գրապելը, ով մարդասիրական կազմակերպություններից մեկի աշխատակից է, ձերբակալվել է Կահիրեում, հունիսի 12-ին: Նա ԱՄՆ-ի եւ Իսրայելի երկքաղաքացիություն ունի:
Գրապելը եւ նրա ազգականները պնդում են, որ նրա մոտ հայտնաբերված բոլոր նյութերը հանվել են ինտերնետից, իսկ լրտեսության մեղադրանքը, որն առաջադրվել է Եգիպտոսի կողմից, «հրեշավոր սխալմունք» է:




























