Գիտնականները սահմանել են երեք գեներ, որոնք առնչվում են միգրենի հետ եւ պարզել, որ այդ գեներից գոնե մեկն ունեցող մարդիկ 10-15 տոկոսով ավելի մեծ շանս ունեն, որ իրենց մոտ կլինի այդ հիվանդությունը, հաղորդում է HealthDay պարբերականը` վկայակոչելով «Բնության գենետիկա» (Nature Genetics) ամսագրի հրապարակումը:
Գիտնականները վերլուծել են ավելի քան 23 հազար կանանց մասին տեղեկատվությունը, որոնց շարքում 5 հազարը ունեցել են միգրեն եւ պարզել, որ կապ կա գլխացավի եւ այդ երեք գեների տարբերակներից որեւէ մեկի () առկայության միջեւ:
Այդ երեք գեներն են. TRPM8, որն ազդում է ցրտի ու ցավի նկատմամբ զգայունության վրա, LRP1, որը մասնակցում է նեյրոնների միջեւ ազդակներ հաղորդելուն եւ PRDM16-ը:
Միգրեն առաջացնող գործոններ կարող են լինել սովը, սթրեսները, որոնք կարող են լինել եւ դրական եւ բացասական զգայական ցնցումներից, նաեւ սեռական հորմոնները:


























