Վրաստանը խնդիրներ է ստեղծում որոշ տեսակի հայկական գինիների` Ռուսաստան արտահանման համար: Այս մասին մարտի 9-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործության ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքով` խնդիրներ են առաջացել Վրաստան գինիների ներմուծման հետ կապված, որոնք արտադրվել են «Կախեթ» եւ «Մսխալի» խաղողի հայկական սորտերից, որոնք այնուհետեւ պետք է տեղափոխվեն Ռուսաստան:
Հարությունյանը պարզաբանեց, որ խնդիրները լուծվում են, թե ոչ, իրեն հայտնի չէ, սակայն խնդիրներ կան, եւ դրանք կապված են ստուգումների հետ:
«Վրացական կողմը կարծում է, որ պոտենցիալ հաճախորդներին մոլորեցնում են, քանի որ հայկական գինիներն իբր նման են խաղողի վրացական սորտերից պատրաստված գինիներին: Սակայն ոչ «Կախեթը», ոչ «Մսխալին» վրացական սորտեր չեն: Վրացիները կարծում են, որ մենք խախտում ենք իրենց օրենսդրությունը: Այդպիսի երեւույթները ոչ մի կերպ չի կարելի դրական անվանել»,- նկատեց փորձագետը:





























