Անկարայում դատարանը 2016 թվականին Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով վճիռ է կայացրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
28 մեղադրյալներից 5-ին արդարացրել են: 9 մարդ 5-15 տարվա ազատազրկման է դատապարտվել: Եվս 5 ֆիգուրանտ ցմահ ազատազրկման է դատապարտվել: 9 մեղադրյալ հետախուզման մեջ է:
Անդրեյ Կառլովին գնդակահարել էին 2016 թվականի դեկտեմբերի 16-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի ժամանակ: Թուրքիայի իշխանության տվյալներով՝ դեսպանի վրա հարձակում է գործել ոստիկանության աշխատակից Մեւլյութ Մերթ Ալթընթաշը, նրան լիկվիդացրել են անվտանգության ուժերը:





























