SoftConstruct միջազգային ՏՏ ընկերության հայաստանյան գրասենյակում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների կողմից ստեղծված՝ PandaMR վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման հարթակ, որի շրջանակներում հնարավոր է նաեւ անցկացնել կոնֆերանսներ ու հանդիպումներ եւ Hoory արհեստական բանականությամբ օժտված ձայնային օգնականի ներկայացում-մեկնարկը:

Միջոցառմանը ներկա էին ՏՏ առաջատար ընկերությունների եւ մյուս բիզնես ոլորտների ներկայացուցիչներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օրեցօր ավելի մեծ մաս են կազմում արհեստական բանականության վրա հիմնված գործիքների կիրառությունները:

SoftConstruct-ը, շարունակելով Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը ուղղված քայլերը, ՏՏ անծայրածիր տիրույթում ունի իր կայուն տեղը: Ընկերությունը գործում է 2004 թվականից, ունի ավելի քան 14 մասնաճյուղ ամբողջ աշխարհում եւ շուրջ 5000 աշխատակից:

Միջազգային հանրության մոտ PandaMR-ն ու Hoory-ն արդեն իսկ մեծ հետաքրքրություն են առաջացրել: Հատկանշական է, որ նախագծերի իրականացման շրջանակում կազմակերպությունը կհամալրվի եւս 50 աշխատատեղով:

Հարկ է նշել, որ միջոցառման ընթացքում SoftConstruct ընկերության եւ ստարտափների խոշորագույն հարթակ Ստարտափ Արմենիա հիմնադրամի միջեւ հուշագիր ստորագրվեց, համաձայն որի՝ երկու ընկերությունները համատեղ կկազմակերպեն նոր, նախադեպը չունեցող ձեւաչափով միջոցառումներ PandaMR հարթակում:

Հուշագիր կնքվեց նաեւ SoftConstruct-ի եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջեւ, որի շրջանակում ընկերությունը կաջակցի մի շարք ուսանողներին ուսումնառության ընթացքում, ինչպես նաեւ PandaMR հարթակը կներդրվի համալսարանում ամենամյա միջոցառումների անցկացման համար: