ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեն մտադիր է այցելել Երեւան եւ Բաքու: Twitter-ի իր միկրոբլոգում նա հայտնել է, որ ճեպազրույց է անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի օգտակար ճեպազրույցը Ադրբեջան եւ Հայաստան իմ առաջիկա այցի նախաշեմին»,- գրել է նա: