Facebook Inc-ը իր հարթակում կոնտենտի ստեղծողներին թույլ կտա եկամուտ ստանալ գովազդի միջոցով կարճ տեսահոլովակներից:
Snapchat Snap Inc-ն օրական 1 մլն դոլար է վճարում կարճ տեսահոլովակների ստեղծողներին Snapchat Spotlight գործառույթի շնորհիվ: Twitter-ը վերջերս հայտարարել է, որ կթողարկի «Super Follows», որն օգտատերերին թույլ կտա հետեւորդներից գումար գանձել էքսկլյուզիվ կոնտենտի համար:
Facebook-ը հայտարարել է, որ իր օգտատերերը եւս կկարողանան գովազդից եկամուտ ստանալ:
Բացի այդ, օգտատերերը կկարողանան գումար ստանալ գովազդից՝ տեսանյութ հեռարձակելով Facebook-ի ուղիղ եթերում:





























