Ռուսաստանի Ռյազանի մարզում ձերբակալել են Հայաստանի 39-ամյա մի քաղաքացու` երիտասարդ մի կնոջ սպանելու եւ նրա դին ջրատարը նետելու մեղադրանքով:
Կնոջ` բռնի մահվան հետքերով դին հայտնաբերվել էր Շիլովո բնակավայրից 1 կմ հեռավորության վրա, ջրատարում, մայիսի վերջին: Փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել:
Քննության տվյալներով, կասկածյալը 2010թ. դեկտեմբերի 18-ին կասկածյալը հանդիպել էր Շիլովո գյուղի բնակչուհուն եւ առաջարկել էր ինտիմ կապի մեջ մտնել: Վեճի ընթացքում տղամարդը խեղդել էր կնոջը զուգագուլպայի միջոցով:




























