Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնը կայանալու է Երեւանում հունիսի 15-22-ին:

Մրցույթը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի 90-ամյակին:

Ինչպես Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է փառատոնի հիմնադիր Արմեն Հարությունյանը, դրան մասնակցելու են 112 երիտասարդ եւ պատանի դաշնակահարներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ղազախստանից եւ այլ երկրներից:

Մրցույթի ժյուրիի կազմում հայտնի երաժիշտներ են Լատվիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից:

Մրցույթը կայանալու է առանձին 10-14 տարեկանների համար, ինչպես նաեւ ելույթ կունենան 15-17 տարեկան երիտասարդ դաշնակահարները: