Բոլիվիայի դատախազությունը երկրի ժամանակավոր նախագահ Ժանին Ագնեսի եւ մի քանի նախարարի ձերբակալման օրդեր է տվել, հայտնում է BBC-ն:

Դատախազությունը հայտարարում է, որ Ժանին Ագնեսը եւ նախարարները մասնակցել են 2019 թվականին նախկին առաջնորդ Էվո Մորալեսի դեմ հեղաշրջման մեջ:

Մորալեսը հայտարարել է, որ իրեն ստիպել են հրաժարական տալ եւ լքել Բոլիվիան ցույցերից եւ ընտրակեղծիքների մեջ մեղադրանքներից հետո:

Իսկ Ագնեսի խոսքով՝ ինքը Բոլիվիայում իշխանության վերադարձած Մորալեսի գլխավորած Սոցիալիստական ​​կուսակցության քաղաքական վենդետայի զոհ է:

Դատախազությունը հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել նախկին ժամանակավոր նախագահի ձերբակալման հրամանի օրդերի մասին:

Ագնեսը գրառում էր արել Twitter-ում, որում հայտարարել էր, որ իրեն մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության, ապստամբության հրահրման եւ դավադրության մեջ:

«Քաղաքական հետապնդումներ են սկսվել»,- գրել է նա: