Ռուսաստանի, Ղազախստանի եւ Իրանի նախագահները հունիսի 15-ին եռակողմ հանդիպում կունենան Աստանայում Համագործակցության Շանհայյան կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական պատվիրակության աղբյուրը:
«Նման հանդիպում նախատեսվում է»,- ասել է աղբյուրը:
ՀՇԿ հոբելյանական գագաթաժողովը մեկնարկելու է հուլիսի 15-ին: Դրան մասնակցելու են Ղազախստանի, Չինաստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, նաեւ դիտորդ-երկրների, այդ թվում` Իրանի ղեկավարները:
ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հայտնել է, որ գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է հանդիպում նաեւ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:




























