Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք փորձում են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նրանք քննարկելու են ներքաղաքական ճգնաժամը լուծելու հարցերը։
Նշենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ` խոչընդոտելու Փաշինյանի մուտքը այնտեղ։
Այնուհետեւ նրանք հայտարարեցին, որ Փաշինյանը հանդիպումից մեկ ժամ շուտ է մտել շենք, իսկ այն շրջապատել է ոստիկանական մեծաթիվ ուժերով՝ ցուցարարներից պաշտպանվելու համար։











