Նախագահականի մոտ այս պահին լարված իրավիճակ է: Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքացիներ փորձեցին նախագահականի հետնամուտքը փակել, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի շարասյան ելքը նախագահականից:

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հավաքվել են նախագահականի մոտ որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի մուտքը, սակայն Փաշինյանը շարասյունով արդեն նախագահական է մտել:

Այս պահին նախագահականի մոտ մեծ թվով ոստիկաններ են  հավաքվել:

Ցուցարարները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»: