Իրանի իշխանություններն արգելել են տղամարդկանց զարդեր կրել վզին:

Նոր կանոնների կատարմանը հետեւելու են նորաստեղծ բարքերի ոստիկանության 70 հազար աշխատակիցներ, որոնք պարեկելու են մի քանի քաղաքների, առաջին հերթին` Թեհրանի փողոցները, հաղորդում է «Գազետա.ru»-ն` վկայակոչելով Guardian-ը:

«Բարոյական անվտանգության ծրագիրը» բացի այդ նախատեսում է նաեւ արգելել տղամարդկանց կրել կարճ տաբատներ, բայց կարճաթեւ վերնաշապիկների կրումը թույլատրվում է: Երիտասարդներին կանոնները խախտելու համար կձերբակալեն: