Համագործակցության Շանհայյան կազմակերպությունում 2011-2012 թվականներին նախագահությունն անցել է Չինաստանին, հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Ըստ ընթացակարգի, նախագահությունը անցել է 2011-2012 թվականներին անցել է Չինաստանին»,- ասել է Նազարբաեւը` ավարտելով գագաթաժողովը Աստանայում, հաղորդում է «Նովոստի-Ղազախստանը»:

Գագաթաժողովի արդյունքներով երկրի առաջնորդներն ընդունել են գագաթաժողովի հիմնական փաստաթուղթը` Աստանայի տասնամյակի հռչակագիրը:

Համագործակցության Շանհայյան կազմակերպությանն անդամակցում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Իրանը, Հնդկաստանը, Մոնղոլիան եւ Պակիստանը դիտորդ երկրներ են: