Ցուցարարները քարեր են նետել այն ավտոմեքենայի վրա, որով Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ուղեւորություն էր կատարում Չուբուտ նահանգ: Այս մասին շաբաթ օրը հայտնել է Todo Noticias հեռուստաալիքը:

Եթերում ցուցադրված կադրերում երեւում է, թե ինչպես են բողոքողները շրջափակել միկրոավտոբուսը, որի մեջ եղել է Ֆերնանդեսը: Ցուցարարները հարվածել են մեքենային ու բղավել, իսկ մի քանի հոգի քարեր են նետել մեքենայի վրա ու կոտրել ապակիներից մեկը: Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Հավաքվածները բողոքել են հանքարդյունաբերության խոշոր նախագծի դեմ, որի իրականացմանը նպաստում է Չուբուտի նահանգապետ Մարիանո Արսիոնին:

Արգենտինայի նախագահը ժամանել է Չուբուտ՝ հրդեհներից տուժած տարածքներ այցելելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: