Իդեալական կինը երկնագույն աչքերով շիկահեր է` երկար մազերով, 172 սմ հասակով եւ 60 կգ քաշով, ով նաեւ ակնոցներ է կրում:

Սոցիոլոգները լայնամասշտաբ հետազոտություն են կատարել, որի նպատակը իդեալական կնոջ դիմանկար ստեղծելն է եղել: Հարցմանը մասնակցել է շուրջ 66 հազար տղամարդ ամբողջ աշխարհում, որը թույլ է տվել առավելագույն ճիշտ տվյալներ ստանալ, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:

Եթե հավատանք հարցված տղամարդկանց, իդեալական կինը չպետք է երեխաներ ունենա, բայց պարտավոր է սեփական բնակտարածք ունենա:

Կյանքի իդեալական ընկերուհին չպետք է լինի օրինակելի տանտիրուհի եւ շատ ժամանակ անցկացնի խոհանոցում, բայց նա պետք է լինի լավ սիրուհի եւ պետք է սիրի կենդանիներին:

Իսկ ահա վնասական սովորություններ, ըստ տղամարդկանց, իդեալական կինն իրավունք չունի ունենալ: Նման կինը պետք է խմի միայն հազվադեպ դեպքերում եւ ոչ մի դեպքում չպետք է ծխի:

Իդեալական կինը պետք է անհատականություն լինի եւ անուղղելի լավատես: Նա նաեւ պետք է սիրի գիշերային ակումբները: Հատկանշական է, որ հարցվածներից ոչ ոք չի ասել, որ գտել է վերը նշված հատկություններով օժտված իր իդեալին: