Անցած ամիս Ջո Բայդենի վարչախումբը ձեռնարկել է հետկուլիսային ջանքեր Հյուսիսային Կորեայի հետ կապ հաստատելու համար, սակայն դեռեւս Փհենյանը չի արձագանքել դրան, CNN հեռուստաալիքին հայտարարել է վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու համար մենք դիմել ենք Հյուսիսային Կորեայի կառավարությանը՝ սկսած փետրվարի կեսերից, այդ թվում՝ Նյու Յորքում: Այսօրվա դրությամբ մենք որեւէ պատասխան չենք ստացել Փհանյանից: Դա տեղի է ունենում Հյուսիսային Կորեայի հետ ակտիվ երկխոսության բացակայության ավելի քան մեկ տարվա ընթացքում՝ չնայած ԱՄՆ-ն բազմիցս փորձել է երկխոսել այդ երկրի հետ:
Պաշտոնյան նշել է, որ վարչախումբն անցկացնում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության միջգերատեսչական ուսումնասիրություն՝ ներառյալ աճող սպառնալիքի դեմ պայքարի բոլոր հնարավոր տարբերակների գնահատումը, որը Հյուսիսային Կորեան ներկայացնում է իր բոլոր հարեւանների եւ ավելի լայն միջազգային հանրության համար:
«Մենք սպասում ենք առաջիկա շաբաթների ընթացքում մեր քաղաքականության ինտենսիվ բազմակողմանի գնահատման արդյունքներին»,-ասել է պաշտոնյան:
CNN-ի ստացած արբանյակային նկարները վկայում են, որ վերջին շրջանում Հյուսիսային Կորեան ձեռնարկել է քայլեր թաքցնելու համար օբյեկտը, որը, ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով, օգտագործվում է միջուկային զենք պահելու համար, նշվում է հեռուստաալիքը:





























