Արեւմուտքն անցում չի կատարում դեպի Ռուսաստանի դեմ բացահայտ ագրեսիան այն պատճառով, որ նրան դա թույլ չի տալիս անել ՌԴ պաշտպանական համակարգը, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՄԿ-ն:
Ընդ որում՝ չի կարելի հերքել արեւմտյան երկրների ագրեսիվ վարքը տեղեկատվական ոլորտում: Ընդ որում՝ նրանք խաղում են «կեղտոտ խաղեր» եւ արգելափակում ռուսամետ կոնտենտը մեդիադաշտում: Մասնավորապես, արեւմտյան IT-հսկաներն արգելափակում են ռուսական տեղեկատվական ալիքներն ու փաստագրական ֆիլմերը:
Զախարովան նաեւ համարում է, որ արեւմտյան երկրներն իրենց արարքներում հրահրել են ինտերնետային տարածության զանգավածային կարգավորում, ինչը Ռուսաստանը չէր ցանկանում անել:




























