Արեւմտյան Վրաստանում Նամախվանի ՀԷԿ-ի կառուցման հազարավոր հակառակորդներ անցկացրել ե բողոքի ակցիա Քութաիսիի կենտրոնում: Նրանք պահանջել են չեղարկել շինարարության թույլտվությունն ու աշխատանքից հեռացնել էկոնոմիկայի նախարարին, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Շինարարության դեմ են բողոքում տեղի բնակիչները, ՀԿ-ների ներկայացուցիչները, ակտիվիստներն ու քաղաքական գործիչները: Նրանք բողոքի ակցիաներն անցկացնում են արդեն 4 ամիս շարունակ, եւ կառուցել են վրանային քաղաք շինարարական աշխատանքները մերձակայքում:
ՀԷԿ-ի հակառակորդները պնդում են, որ դա սեյսմիկ ակտիվության գոտի է եւ այդտեղ շինարարական աշխատանքներ անցկացնել չի կարելի: Նրանք նաեւ հայտարարում են, որ նախագիծը մշակելիս սխալներ են թույլ տրվել:
Ցուցարարները պահանջում են, որ Enka Riniubels թուրքական ընկերությունը լքի կիրճը, իսկ Վրաստանի կառավարությունը հետ կանչի Նամախվանի ՀԷԿ-ի շինարարության մասին որոշումը:
Վրաստանի կառավարությունը 2019 թվականին իրավունք էր տվել նախագծել, կառուցել, տնօրինել եւ շահագործել Նամախվանի ՀԷԿ-ի կասկադը (Իմերեթի շրջան) ENKA թուրքական ընկերությանն ու Clean Energy Group նորվեգական ընկերությանը: Կասկադը միավորում է Ռիոնի գետի վրա հիդրոէլեկրակայանը՝ 333 ՄՎտ հզորոթյամբ Քվեմո Նամախվանին եւ 100 ՄՎտ հզորությամբ Զեմո Նամախվանին: Նախագծի ավարտից հետո Վրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 15 տոկոսով: Կասկադի կառուցման մեջ կներդրվի 750 միլիոն դոլալ:











