Apple ընկերությունը, որ վերջերս Google-ի հետ միասին ճանաչվել է աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունը, 1,2 մլն դոլար արժողությամբ iPad է թողարկել:

Ինչպես նշում է isra.com-ը, գինը կապված է ոչ թե գերարտադրողականության, յուրահատուկ առանձնահատկությունների կամ նման ինչ-որ բանի հետ, այլ նրա, որ պլանշետի մշակմանը մասնակցել են «Camael Diamonds» ընկերության մասնագետները:

Գերթանկարժեք iPad-ը «սպառազինված» է մեկ կգ ոսկով եւ սպիտակ ու սեւ ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 300 կարատ: Հեղինակները կարծում են, որ նոր iPAd-ը շուտով իր գնորդները կունենա: