Իրանի առողջապահության նախարարությունն արգելք է մտցրել բոլոր տեսակի բանջարեղենների ներմուծման վրա` Եվրոպայում E.coli (Escherichia coli) աղիքային վարակի բռնկման կապակցությամբ, հաղորդում է Mehr-ը:
Վարակման արդյունքում, վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացել է ավելի քան 3 հազար մարդ, հիմնականում Գերմանիայում: Վարակից մահացել է 31 մարդ:
Առաջին դեպքերն արձանագրվել են մայիսի 2-ին, իսկ այսօր` հունիսի 2-ին հայտնի է դարձել 2-ամյա մի գերմանացի տղայի մահվան մասին:




























