Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Թոմաս Մելիան:

Ամերիկյան պաշտոնյան հունիսի 15-16-ին հանդիպումներ կունենա Ադրբեջանի քաղաքական շրջանակներում, հաղորդում է APA-ն` վկայակոչելով Բաքվում ԱՄՆ դեսպանատունը:

Նախատեսվում են Մելիայի հանդիպումները Ադրբեջանի պետական անձանց, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցը կավարտվի հունիսի 17-ին: