ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն այցելել է Հայաստանի ԱԳՆ:

«Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին»,-գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Ավելի վաղ նշվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

English ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին։ Foreign...

Опубликовано ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia Понедельник, 15 марта 2021 г.