Ես չեմ կանխատեսում, որ արտահերթ ընտրությունների ժամանակ անվտանգության խնդիրներ են լինելու, ցանկացած արտահերթ ընտրության դեպքում բոլոր անվտանգության միջացառումները կապահովվեն: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Ինչ վերաբերում է իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը, դա կարծում եմ՝ զավեշտի դաշտից, է որովհետեւ մ,ենք թե համապետական, թե տեղական ընտրությունների ժամանակ ապացուցել ենք, որ 2018-ի հունիսից հետո ՀՀ-ում չի եղել ոչ միայն ընտրության կեղծման, այլ կեղծման փորձ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրավիճակ է փոխվել, որ մարտի 1-ի հանրահավաքին վարչական լծակներ օգտագործելով մարզերից մարդկանց են բերել, որոնց վերաբերյալ կան ձայնագրություններ, Բադասյանն ասաց. «Դա գնահատականների դաշտում է, պետք է նայել այդ ձայնագրությունների բովանդակությունը, ինչ անձինք են ներգրավված եւ այլն: Կոնկրետ փաստը հետեւյալն է, որ 2018-ի հունիսից հետո ՀՀ-ում ընտրություն չի կեղծվել որեւէ մակարդակով: Իրավիճակ փոխվելը ձեր գնահատականն է, կարող եք ենթադրություններ անել»:
Հարցին, թե վստա՞հ է, որ իշխանությունը բարձր վարկանիշ ունի, Բադասյանը դրական պատասխան տվեց. «Այո, ես վստահ եմ եւ դրա մասին վկայում են բոլոր հրապարակային փաստաթղթերը, որոնց բոլորս ծանոթ ենք` IRI-ի անցկացրած հարցումները»:











