Սահմանադրության օրվա կապակցությամբ հուլիսի 4-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի հուլիսի 9-ը` շաբաթ օր: Այդ մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից ներկայացվել է կառավարության հունիսի 16-ի նիստի հաստատմանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրությունը Հայաստանում ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին, փոփոխությունների է ենթարկվել 2005 թ. նոյեմբերին:




























