Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ասել է, թե Մահմուդ Ահմադինեժադը հավաստիացրել է Մոսկվային ատոմային զենք ստեղծելու ծրագրերի բացակայության մեջ:

«Իրանի նախագահը ոչ երկիմաստ հայտարարել է, թե իր երկիրը մտադիր չէ ատոմային զինանոց ունենալ»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով, Ահմադինեժադը նաեւ հայտարարել է միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ համագործակցելու պատրաստակամության մասին:

Նշենք, որ հանդիպումը կայացել է Համագործակցության Շանհայյան կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: