Չեխիան հրաժարվել է մասնակցել հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգին, որ Վաշինգթոնը ցանկանում է տեղակայել Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայտարարել է Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրան:

Վոնդրան, ով հունիսի 15-ին բանակցություններ է վարել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ուիլյամ Լիննի հետ, հայտնել է, թե Պրագային դուր չի գալիս այն դերը, որ հատկացրել են ամերիկացիները իրենց հակահրթիռային պաշտպանության համակարգում: Նա նշել է, որ Չեխիան պատրաստ է համագործակցել, բայց ոչ այն չափով, ինչ ուզում է Վաշինգթոնը:

Առայժմ հայտնի չէ ամերիկացիների արձագանքը Վոնդրայի հայտարարությանը:

ՀՀՊ-ի շուրջ բանակցությւոնները սկսվել էին դեռ Ջորջ Բուշի օրոք: