Եվրախորհրարանում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին լսումների նախաշեմին կազմակերպության կայքում ԼՂ հակամարտության մասին պատմող հոդված է հայտնվել:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ ԼՂ հակամարտության պատճառով Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ, դրանով իրեն կախման մեջ դնելով Ռուսաստանից: Վրաստանն ու Իրանը Հայաստանի համար դարձել են միակ հաղորդակցության ուղիները` Թուրքիայի հետ սահմանի փակումից հետո:

«Այսպես, Կասպից ծովից Թուրքիա գնացող խողովակաշարը կառուցվել է Վրաստանի տարածքով, այլ ոչ` Հայաստանի, այն դեպքում, երբ Ադրբեջանից Թուրքիա նոր երկաթուղին եւս շրջանցում է Հայաստանը»,- ասված է հոցվածում:

Հոդվածում նշվում է նաեւ, որ ԼՂ հակամարտության լուծման միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ԼՂ հարցով լսումները տեղի են ունենալու Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում: Սպասվում է, որ քննարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: