Twitter-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել, եթե մեկ ամսվա ընթացքում հատուկ միջոցներ չձեռնարկի արգելված բովանդակությունը հեռացնելու համար, «Ինտերֆաքս»-ին ասել է «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբոտինը:
«Twitter-ը պատշաճ կերպով չի արձագանքում մեր հայցերին։ Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա մեկ ամսից այն կարգելափակվի արտադատարանական կարգով»,- ասել է Սուբոտինը:
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, Twitter-ը կխուսափի Ռուսաստանի Դաշնությունում արգելափակումից, եթե արձագանքի արգելված տեղեկատվության հեռացման խնդրանքին: Սուբոտինն ասել է, որ «Ռոսկոմնադզորն» առայժմ «արգելված բովանդակությունը հեռացնելու Twitter-ի հատուկ քայլեր չի արձանագրում»:
Մարտի 10-ին «Ռոսկոմնաձորը» հայտարարել էր Twitter-ի թրաֆիքի դանդաղեցման մասին՝ կապված այն բանի հետ, որ հարթակից չեն հեռացվել երկրում արգելված տեղեկատվությամբ նյութերը: Սահմանափակումներն առնչվել են տեսանյութերի եւ լուսանկարների ներբեռնմանը, մինչդեռ խոսքը բջջային թրաֆիքի 100% եւ ֆիքսված թրաֆիկի 50% դանդաղեցման մասին է:
Ավելի ուշ կարգավորիչը հայտարարել էր, որ երեք վարչական արձանագրություններ են ուղարկվել դատարան:




























