Երեւանում այսօր` հունիսի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել Արաբկիրի վարչական շրջանում:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 91-ամյա հաշմանդամ ծերունին` Արամայիս Պետրոսյանն իրեն ցած է նետել սեփական բնակարանից:
Ինքնասպանությունը տեղի է ունեցել Գյուլբենկյան փողոցի 21 շենքում: Նշված շենքը 6 հարկանի է եւ ինքնասպան եղած Արամայիս Պետրոսյանը ապրում էր հենց վերջին հարկում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Արամ Արամյանը: Նրա հանձնարարականով դեպքի վայր են ժամանել դիակ տեղափոխող բրիգադը եւ դատական բժիշկը:



Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























