Match Group-ը, որին պատկանում է Tinder-ը, ներդրումներ է կատարել Garbo-ում՝ շահույթ չհետապնդող նախագծում, որը ստուգում է մարդու մասին տեղեկատվությունը՝ նրա անունով, ազգանունով եւ հեռախոսահամարով, հայտնում է HighTech-ը:
Նախագծի ներկայացուցիչների տեղեկատվությամբ՝ Garbo-ն որոշակի տվյալների հիման վրա հանրային գրառումներ եւ զեկույցներ է հավաքում բռնության, դաժան վերաբերմունքի եւ ոտնձգությունների, ձերբակալությունների, դատապարտումների եւ դատական արգելող վճիռների մասին:
Նրանք հավելել են, որ թմրանյութեր պահելու մեղադրանքների վերաբերյալ տեղեկատվություն չեն հրապարակի՝ «արդարության նկատառումներից ելնելով»:
Մարդու ստուգման գործառույթը վճարովի կլինի, առաջիկա ամիսներին այն կսկսեն փորձարկել:
Նոր գործառույթը կհայտնվի միայն ԱՄՆ-ում: Այլ երկրների մասին դեռ տեղեկություններ չկան:





























