Հաստատված տվյալներով, Եմենի տարածքում, որտեղ անկայուն վիճակը շարունակվում է, Հայաստանի մեկ քաղաքացի կա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` վկայակոչելով Արաբական միացյալ էմիրություններում ՀՀ դեսպանատունը, հայ կինը դեռ ցանկություն չի հայտնել լքել այդ երկիրը:
Տիգրան Բալայանի խոսքով, Հայաստանի դեսպանատունը ՀՀ քաղաքացու հետ անընդհատ կապի մեջ է եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է Հայաստան տեղափոխել նրան:
Նշենք, որ ԱՊՀ երկրների քաղաքացիները Եմենից տարհանվել են հիմնականում Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով:
Հակակառավարական բողոքի ակցիաները Եմենում սկսվել են փետրվարի սկզբից: Վերջին շաբաթներին Եմենում բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի եւ ապտամբների միջեւ:
Հունիսի 3-ին երկրի նախագահի նստավայրի մոտ գտնվող մզկիթի ռմբակոծության ժամանակ լրջորեն վիրավորվել է Եմենի նախագահը: Նա հիմա բուժվում է արտասահմանում:




























