Իսլանդիայի կառավարությունը մտադիր է նոր Սահմանադրություն գրել: Խոսքը գնում է հենց նոր Սահմանադրություն գրելու, այլ ոչ եղածը փոփոխելու մասին: Ցանկացած երկրի համար սա նշանակալի երեւույթ է, սակայն Իսլանդիայի պարագայում այն կրկնակի ունիկալ է. Սահմանադրությունը պետք է ստեղծվի Facebook-ի միջոցով:

Ինչպես գրում է 3DNews-ը, Սահմանադրություն գրելուն մասնակից են դառնում բոլոր ցանկացողները, ովքեր այդ երկրի քաղաքացի են: Դա տեղի է ունենալու Facebook-ում հատուկ այդ նպատակով ստեղծված էջի միջոցով:

Դա հնարավոր է դարձել նրա շնորհիվ, որ Իսլանդիայի բնակչությունն ընդամենը 320 հազար է եւ այդ երկիրը համակարգչային գրագիտության ամենաբարձր մակարդակն ունի աշխարհում:

Նշենք, որ Իսլանդիայի Սահմանադրության մեջ վերջին անգամ փոփոխություն արվել է 1991-ին: Նոր Հիմնական օրենք ստեղծելու համար կազմվել է 25 մարդուց բաղկացած հատուկ մարմին: Հենց նրանք էլ պետք է մշակեն համակարգչով ստացված տեղեկատվությունը: