Իրանում առնվազն 9 մարդ է զոհվել Չարշանբ-ե Սուրի՝ կրակի ավանդական տոնի ժամանակ, եւս 1,8 հազար մարդ վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գիշերը Չարշանբ-ե Սուրիի ժամանակ 9 մարդ է զոհվել, տուժել է 1894 մարդ»,-նրա խոսքը մեջբերում է IRIB-ը: Խալեդին հավելել Է, որ անցյալ տարի զոհվածները եղել են չորսը, իսկ վիրավորները՝ 1498:

Նրա խոսքով՝ այս տարի ամենից շատ տուժածներ կան Թեհրանի, Արեւելյան Ադրբեջանի, Քերմանշահի նահանգներում: «Վիրավորների 46 տոկոսը 6-ից 18 տարեկան են»,-նշել Է նա:

Չարշանբ-ե Սուրին ավանդական տոն է, որը նշվում Է իրանական Ամանորից՝ Նոուրուզից առաջ, որն այս տարի համընկնում Է մարտի 20-ին, վերջին չորեքշաբթի օրվա գիշերը: Այդ օրը մարդիկ վառում են խարույկներ եւ թռչում դրանց վրայով: Վերջին տարիներին երիտասարդության շրջանում տարածում Է գտել հրատեխնիկական միջոցների օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ վնասվաքծներ են ստանում: