Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 17-ին 1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անձնակազմը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նախորոշված շրջանները։