ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է մարտի 18-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«ՀՀ վարչապետի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նախատեսվում է այսօր»,-ասաց Գևորգյանը՝ չհստակեցնելով ժամը:
Ըստ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր պետք է հստակ օր որոշվի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ:





























