Իրանը ուղեծիր հաջող կերպով Երկրի «Ռասսադ-1» անվամբ արհեսատական արբանյակ է դուրս բերել, հայտնում է Agence France-Presse-ը։
«Ռասսադ-1»-ն ամեն օր Երկրի շուրջ կարող է 15 անգամ շրջապտույտ կատարել եւ նրա մակերեսի լուսանկարներ անել։ Արբանյակի առաքելությունը, ինչպես սպասելի է, կտեւի երկու ամիս։
Արբանյակը կառուցվել է Թեհրանում՝ Մալեք-Աշթարի տեխնոլոգիայի համալսարանում։ Արհեստական արբանյակի թողարկման մասին հայտնի էր դարձել դեռեւս 2010 թվականի հուլիսին, եւ «Ռասսադ-1»-ը պետք է ուղեծիր դուրս բերվեր 2010 թվականի օգոստոսին։
Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, Իրանն իր առաջին արբանյակը՝ «Օմիդը» թողարկել էր 2009 թվականին։ Այն, սակայն, մթնոլորտում մեկ ամիս տեւած աշխատանքից հետո այրվել էր։




























