ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
«Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը՝ ազատ չարձակելով բոլոր ռազմագերիներին»,-նշել է Շերմանը Twitter-ի իր էջում:
«Ուրախ եմ լսել, որ Պետդեպարտամենտը մի քանի առարկայական բանակցություններ է անցկացրել Բաքվի հետ՝ կոչ անելով ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Բաքուն ռազմագերիներին հասանելիություն է տրամադրել ԿԽՄԿ-ի նկատմամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի ջանքերի: Ես կշարունակեմ աշխատել Պետդեպարտամենտի հետ բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցը լուծելու համար»,-հավելել է կոնգրեսականը:





























